|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2024 թվականի առաջին եռամսյակում կսկսվի Ադրբեջանի քաղաքացիների վերաբնակեցումը օկուպացված Շուշիում, այդ գործընթացը կընդգրկի շուրջ 400 ընտանիք․ այս մասին հայտնել է Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը։
«Առաջիկայում Շուշիում կսկսվի ճանապարհային ենթակառուցվածքների լայնածավալ շինարարություն։ Ներկայումս սոցիալական օբյեկտների կառուցման գործընթացը շարունակվում է, և առաջիկա օրերին դպրոց կբացվի»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ակնայում (խմբ․) շինարարական աշխատանքներ են ընթանում։ 2025 թվականի կեսերից կսկսեն բնակեցնել Ակնան (խմբ․) ու նրա շրջակայքը։