|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանյան տարբեր առողջապահական հաստատություններում բուժումը շարունակում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 180 անձ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Նրանցից 32-ի վիճակը գնահատվում է ծանր, 9-ը՝ ծայրահեղ ծանր։ Վերջին շաբաթվա ընթացքում 75 բուժառու դուրս է գրվել լավացումով, բայց նրանք շարունակում են գտնվել բժիշկների հսկողության ներքո»,-ներկայացրել է Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում արդեն 35 հազար 550 անձ է կցագրվել։