|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Մենք ցավում ենք, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներից շատերը որոշեցին հեռանալ, սակայն, հարգում ենք ազատ ընտրության և ազատ տեղաշարժի սկզբունքները», - BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Տեղում բնակչության մեծամասնությունը ազգային ատելություն է տածում ադրբեջանցիների նկատմամբ, և նրանք ասում են՝ «մենք չենք կարող ապրել Ադրբեջանի դրոշի ներքո»՝-հայտարարում է ադրբեջանցի պաշտոնյան։
Բրիտանացի լրագրողի հարցին, թե արդյոք վերջին իրադարձություններն ավելի քան 30 տարի շարունակված հակամարտության վերջն են ազդարարում, Հաջիևը պատասխանել է․
«Մենք հուսով ենք, որ մոտենում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև 200 տարի շարունակվող այս հակամարտության հանգուցալուծմանը»։