|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանն աշխարհի այն երեք երկրներից մեկն է, որն ունի բալիստիկ հրթիռների ուղղորդման ինտելեկտուալ համակարգ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին։
«Բալիստիկ հրթիռների ինտելեկտուալ ուղղորդման համակարգը չափազանց բարդ տեխնոլոգիա է, և այն ունեն ամբողջ աշխարհում միայն երեք պետություններ, այդ թվում՝ Իրանը: Դա ցույց է տալիս մեր երկրի առաջընթացը, թեև մեր հակառակորդներին դա դուր չի գալիս», - ասել է նա:
Սալամին նաև խոսել է ԱԹՍ-ների ոլորտում երկրի հաջողությունների մասին։
«Բացի այդ, մենք հաջողությունների ենք հասել անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում: Մեր անօդաչու թռչող սարքերը կարող են արհեստական ինտելեկտի միջոցով խոցել նավեր մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա, և մենք նույնիսկ կարող ենք որոշել այն վնասը, որը դրանք հասցրել են նավին», - ընդգծել է ԻՀՊԿ-ի հրամանատարը:
Հոկտեմբերի 3-ին Իրանի զինված ուժերը ներկայացրել են Kaman-19 նոր անօդաչու թռչող սարքը, որը կարող է օգտագործվել որպես ռադիոէլեկտրոնային պայքարի միջոց և ունակ է օդում մնալ առնվազն մեկ օր։ Նոր անօդաչու թռչող սարքը ներկայացվել է Իսլամական Հանրապետությունում անցկացվող բանակային զորավարժությունների շրջանակներում, որոնց ընթացքում մշակվել են անօդաչու թռչող սարքերի թռիչքները և դրանց համակարգումը մարտական առաջադրանքներ կատարելիս: