|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանն արձագանքել է Ալեն Սիմոնյանին` ֆեյսբուքյան էջին նշելով.
«Արդեն հինգ տարի է` ձեր թիմին 50+ ձայն տալու հետևանքով թշնամին բզկտում է մեր սահմանները։
Ձեր 50+-ի հետևանքով 5000 ընտանիք սգավոր դարձավ։
Ձեր 50+-ով հանձեցիք Արցախի մեծ մասը, իսկ մնացած մասն էլ հենց հիմա ձեր ու ձեր քաղաքակիրթ գործընկերոջ թեթև ձեռքով սովի ու ցեղասպանության է մատնված։
Ձեր 50+-ը ունենալը մեր երկրի ու ժողովրդի համար ոչ թե անվտանգություն է, այլ` ամոթ, խայտառակաություն, խարան ու հերթական ցեղասպանություն»։