|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՄԸՄ Արցախի միավորի անդամների ուղերձը շրջափակված Արցախից.
«Բարև աշխարհ,
ես հայ սկաուտ եմ, ես հայ եմ: Մենք ՀՄԸՄ Արցախի սկաուտներն ենք, մենք հայ ենք:
Արդեն մոտ 9 ամիս է ինչ մենք գտնվում ենք շրջափակման մեջ, չունենք նորմալ ապրելու և արարելու նվազագուրն պայմաններ, չունենք սնունդ, դեղորայք, վառելիք և դրանցից բխող ամեն ինչ։
Բայց կրկնում եմ՝ մենք հայ ենք, ազգ, ով հանձնվել չգիտի, ով դարեր շարունակ պայքարում է սեփական հողում ապրելու համար, ով ունեցել է բազում նվաճումներ, ինչու չէ նաև անկումներ։
Դիմում ենք Ձեզ, համայն հայություն, Հայաստան և Սփյուռք, եղեք Արցախի կողքին, Արցախը ունի բոլորիս կարիքը»։