|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 2-ին ժամը 03:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող տարածքից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:
Այս մասին պաշտոնական աղբյուրները ոչինչ չեն հայտնել, փոխարենը Shamshyan.com-ը նշում է, որ եղել է 3 կրակոց, որից 2-ը դիպչել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին, ներթափանցել ներս և վնասել գույքը:
Ավելին` դեպքի վայր են մեկնել նաեւ ՆԳՆ ու քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, բայց նախընտրել են պաշտոնական հաղորդագրություն չտարածել: