|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Yerkir.am-ի հետ հեռախոսազրույցում Վարդենիսի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանն ասաց՝ մոտ 10։40-ից կրակոցներ չկան, իրավիճակը կայուն է։
«Այս պահին Սոթքում եմ, արդեն հարաբերական անդորր է, կրակոց չկա։ Բայց առավոտյան 7։00-ից կրակում էին ու բավականին երկար է տևել»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառել են նաև ականանետ։
Անի Նահապետյան