|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ստեղծված ծանր իրադրության պայմաններում Արցախի ցանկացած իշխանություն իր առաջ ունի մի քանի առանցքային խնդիր:
Առաջին, ճգնաժամային կառավարման միջոցով ռեսուրսների առավելագույն արդարացի բաշխում և ըստ առաջնահերթությունների կիրառում:
Երկրորդ, Արցախում ստեղծված ծանր հոգեբանական իրադրությունը առավել ակտուալ է դարձնում հասարակության հետ անկեղծ և բաց երկխոսության ծավալումը:
Երրորդ, 0 հանդուրժողականություն երկիրը քաոսի տանելու փորձ կատարողների ու առհասարակ հանցագործությունների նկատմամբ: Երկաթյա կարգապահության ապահովում ամեն գնով:
Չորրորդ, ներքին դասավորություններ, պաշտոններում նշանակումներ և պաշտոնանկություններ ոչ թե ըստ քաղաքական նեղ խմբերի նախընտրությունների, այլ կոմպետենտության և ունակությունների:
Շարունակելի»: