|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինական Զելենսկու հայկական կլոնը հայտարարել է, որ ընտրություններից հետո ոչ ՔՊ-ին կմիանա, ոչ «նախկիններին»: Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.
«Չգիտեմ նախկիններ ասելով ում նկատի ունի, դա թողնենք իր երևակայությանն (կարծես թե նորերը մի ... են, ինքն էլ դրանց հպարտ ներկայացուցիչն է) ու փորձենք հասկանալ ասածի իմաստը:
Իմաստը հետևյալն է, եթե այնպես ստացվի, որ կոալիցիա կազմելու պահանջ առաջանա ընդդեմ ՔՊ-ի ու դրանով սկսվի իշխանափոխության ընթացքն, ապա ինքը դա կտապալի:
Հիմա սա քաղաքական լեզվով բացատրենք: Փաստորեն ինքը ՔՊ-ի համար ընդդիմադիր ձայներ փախցնող է աշխատում, որպեսզի թույլ չտա ՔՊ-ի տապալումը և ընտրությունների կրկնություն տեղի ունենա»։