|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի հանդիպի Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ, որն օգոստոսի 24-ին այցելելու է Բաքու, գրում է «Արմենպրես»-ը։
Ինչպես գրում է ադրբեջանական APA գործակալությունը, պատճառը Հայաստանում Բելգիայի արտաքին գործերի նախարարի արած հայտարարություններն են։
Լրատվամիջոցը նշում է, որ ավանդաբար Իլհամ Ալիևն ընդունում է Ադրբեջան այցելած այլ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին, սակայն այս անգամ նա չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին՝ «նրա պրոհայկական դիրքորոշման և Հայաստան այցի ժամանակ կատարած հայտարարությունների պատճառով»։
Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը օգոստոսի 24-ին կայցելի Բաքու, որտեղ նախատեսված է նրա հանդիպումն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը։