|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, պետքարտուղարությունում կայացած ճեպազրույցի ընթացքում հրաժարվել է որևէ մանրամասներ տրամադրել Կովկասի բանակցությունների հարցով պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոյի՝ Հարավային Կովկաս կատարվելիք այցի մասին, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Նա հավելել է. «Ինչպես մշտապես նշել ենք, հավատացած ենք, որ հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրին: Ահա թե ինչու ենք շարունակում ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ ինչպես մեր գերատեսչության ամենաբարձր, այնպես էլ ավելի ցածր մակարդակներում՝ կոչ անելով նրանց գնալ բարդ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են լիարժեք խաղաղության համաձայնագրին հասնելու համար»: