|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի այսօրվա ոճրագործությունն արդեն նոր էջ է բացել: Այս մասին գրել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Քանի՞ անգամ ենք զգուշացրել, որ այս, այսպես կոչված, ադրբեջանական անցակետը լինելու է Արցախի քաղաքացիների ձերբակալության, առևանգման, բռնության վայր։
Ադրբեջանի այսօրվա ոճրագործությունն արդեն նոր էջ է բացել: Բոլոր նրանք, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, կայունությանը և խաղաղությունը տարածաշրջանում, այլևս չպետք է հանդես գան որպես հանդիսատես, այլապես նրանք իրականում կդառնան որպես մեղսակիցներ»,- գրել է նա: