|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տանզանիան ռուսական ընկերություններին հրավիրում է երկրում ադամանդ արդյունահանելու: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Տանզանիայի օգտակար հանածոների նախարար Դոտո Մաշակա Բիտեկոն։
«Մենք Ռուսաստանին հրավիրում ենք ադամանդի որոնման: Դեռ հաղորդում չենք ստացել մեր երկրում ադամանդի արդյունահանման նկատմամբ ռուսական ընկերությունների հետաքրքրության մասին: Բայց եթե նման հաղորդում ստանանք, մենք շատ ուրախ կլինենք ընդունել նրանց», – ասել է նախարարը:
Նա նաև հավելել է, որ Տանզանիան շահագրգռված է ռուսական ներդրումների ներգրավմամբ հարակից այլ ոլորտներում։