|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար աշխատում է բոլոր ուղղություններով։ Հանրային քննարկման է ներկայացվել օրենքի նախագիծ, որով պետությունը պարտավորվելու է լուծել ՊՊԾ աշխատակիցների՝ մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորմամբ բնակարանային ապահովման խնդիրը։ Ամեն տարի պետական պահպանության 20 ծառայող հնարավորություն կստանա բարելավել իր բնակարանային պայմանները:
«Մասնավորապես, մեկ բնակարանի դեպքում կանխավճարի գծով պետական աջակցության չափը կազմում է 2 մլն 500 հազար դրամ: Բնակարանի առավելագույն գինը կազմում է 28 մլն 500 հազար․․․ հիպոթեքային վարկի գումարը կկազմի 26 մլն դրամ: Պետության կողմից սուբսիդավորվող 5 %-ը մեկ բնակարանի դեպքում կկազմի 1 մլն 300 հազար դրամ, 20 բնակարանի դեպքում՝ 26 մլն դրամ: Տարեկան կպահանջվի 76 մլն դրամ»,- նշված է նախագծում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում