|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
Պատկերացրեք երկու պատերազմող երկրներ։ Դրանցից մեկը շրջափակման մեջ է պահում մյուս կողմի հայրենակիցներին և ամենօրյա սպառնալիքներ հնչեցնում։ Նա ցինիկաբար իր ներկայացուցչին ուղարկում է հակառակորդ կողմի մայրաքաղաք, որպեսզի ասուլիսով ներկայացնի իր պահանջները և հերթական սպառնալիքները։ Ավելին, թշնամական երկրի ներկայացուցչի անվտանգությունն ապահովելու համար, նրան ուղեկցում են հարյուրավոր թիկնապահեր։
Այո՛, նման բան է տեղի ունենում Երևանում։ Թշնամի երկրի նախագահի ներկայացուցիչը հրավիրել է մամլո ասուլիս և այն հանգիստ ընթանում է․ հարցեր, պատասխաններ, ժպիտներ․․․