|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այսօր առավոտյան Արցախի պաշտպանության համար Երևանում ակցիա է մեկնարկել: Մի քանի րոպե հետևեցի ու պարզվեց շատ պարզ բան. ամբողջ ակցիան արվեց մեկ հիմնական նպատակով՝ «եթե հայերն են անտարբեր, մենք ի՞նչ պահանջենք միջազգայիններից...» - կեղծ թեզը լայն տարածելու համար:
Սա էր Արցախի իշխանությունների կազմակերպած ակցիայի իմաստը, արձանագրել, թե իբր հայերն անտարբեր են, թե իբր ոչ թե Նիկոլը, այլ հայ ազգն է մեղավոր:
Հիմա հստակ պարզ դարձավ, թե ինչու էր այդ ակցիաներին մասնակցում նաև ՀՀ պարզ քաղաքացի, նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը բարդ հարցերին դեռ պիտի պատասխանի:
Արթուրը եղել և շարունակում է մնալ Նիկոլի պաշտպանը և Արցախը հանձնելու գլխավոր դերակատարներից մեկը:
Հ.Գ. Շուտով ասելու են՝ բա հո սոված չէի՞նք մեռնելու, պիտի լքեինք Արցախի գլխավոր վրանը...»։