|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության տեղակայումը էական ներդրում կունենար հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կազմակերպության առաքելության տեղակայումը Հայաստանում էական ներդրում կունենար հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում։ Դե, գնդակը հայկական կողմում է», - նշել է դիվանագետը։
Զախարովան նաև հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը չի մտնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու մեջ։