|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 592 մլն 26 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ նման որոշում կընդունվի կառավարության վաղվա նիստում։
Նախագիծը ընդգրկված է չզեկուցողների շարքում եւ նաեւ գաղտնի կետ է պարունակում։
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ գաղտնի կետ ունեցող հարցով բյուջեից գումար է տրամադրվում։ Իսկ ինչո՞ւ է գաղտնի. այն պարզ պատճառով, որ մոտ 1.5 մլն դոլար Նիկոլ Փաշինյանը հատկացնում է ինչ-որ շենքային պայմանների բարելավման համար: Սա՝ այն դեպքում, երբ սահմանամերձ բնակավայրերում անգամ կենսական ջրի ու կենցաղային խնդիրներ կան, դպրոցներ ու մանկապարտեզներ կան, որ տարիներով չեն նորոգվում։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում