|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն այն մասին, որ պատրաստ է առաջիկայում Մոսկվայում կազմակերպել արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու համար բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման Մոսկվայում ռուս-ադրբեջանա-հայկական գագաթաժողովի կազմակերպման հեռանկարով՝ նշյալ փաստաթղթի ստորագրման համար։
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի ընդհանուր հայտարարությանը՝ Անի Բադալյանն ասաց, որ հայտարարության վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություն չունի: