|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի շրջափակման փաստին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵԽ պատգամավորն այս մասին գրառում է կատարել իր «Թվիթեր»-էջում:
«Դեկտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայեր շրջափակած են Ադրբեջանի կողմից՝ Ռուսաստանի մեղսակցությամբ։ Լեռնային Ղարաբաղ. հազարավոր մարդիկ ցույց են անում՝ պահանջելով բացել դեպի Հայաստան միջանցքը»,-նշել է Լուզոն: