|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի կողմից արդեն 7 ամիս շարունակվող Արցախի պաշարման նպատակային գործողությունն աստիճանաբար հանգեցնում է իրական հումանիտար աղետի։
Արդեն արձանագրվել են այդ ցեղասպան քաղաքականության առաջին անուղղակի զոհերը՝ երկու մանկահասակ փոքրիկներ։
Սա առաջին հերթին համահայկական լրջագույն խնդիր է, որի հետևանքով մեր ժողովրդի 120 հազարանոց հատվածը բախվել է ցեղասպանվելու և հայրենազրկվելու լրջագույն խնդրի։
Միջազգային բարենպաստ իրավիճակը, նաև միջազգային հանրության ՍՈւԲՅԵԿՏԻՎ ԱՆՏԱՐԲԵՐ վարքագիծը միմիայն նպաստում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։
Արմեն Պետրոսյան
Արաբագետ