|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մեկ շաբաթվա ընթացքում առաջին անգամ ձայնագրել է աուդիո հաղորդագրություն: Այն հրապարակվել է Telegram խմբավորմանը մոտ գտնվող Grey Zone ալիքում։
«Այսօր մենք առավել քան երբեւէ ձեր աջակցության կարիքն ունենք։ Շնորհակալություն դրա համար: Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, որ մեր «Արդարության երթը» ուղղված էր դավաճանների դեմ պայքարին եւ մեր հասարակությանը մոբիլիզացնելուն: Եվ կարծում եմ, որ շատ բան մեզ հաջողվեց»,-ասել է նա։
Պրիգոժինը նաեւ վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակներս բոլորը կտեսնեն իրենց «հաջորդ հաղթանակները ճակատում»։
Իր հետագա ծրագրերի եւ գտնվելու վայրի մասին Պրիգոժինը չի հայտնել։
Ապստամբության ավարտից հետո Պրիգոժինը միայն մեկ անգամ է հանդես եկել հայտարարությամբ։ Հունիսի 26-ին նրա մամուլի ծառայությունը հրապարակել է 11 րոպե տեւողությամբ գրառում, որում նա ներկայացնում էր կատարվածի իր վարկածը եւ հավաստիացնում, որ չի պատրաստվում «տապալել ռեժիմը»։