|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը «ներկայացավ», իսկ ավելի ստույգ՝ փաստացի նախագահեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը: Ընդ որում՝ այս հանդիպումը դռնբաց էր, հեռարձակվում էր ուղիղ եթերում, ինչն ակնհայտ անհավասար պայմաններ ստեղծեց մինչ այդ քննիչ հանձնաժողով հրավիրվածների հետ։
Ըստ էության, Փաշինյանի համար սա «փայլուն» հնարավորություն և առիթ էր հերթական մեծ շոուն ներկայացնելու համար, այնինչ հանրությունը հնարավորություն չի ունենում ծանոթանալ այլոց «ցուցմունքներին»: Ինչպես հայտնի է, այս «սերիալը» շարունակություն է ունենալու հունիսի 27-ին՝ արդեն հարցուպատասխանի ձևաչափով: Այսինքն, քպականներն էլի հավաքվելու են իրենք իրենցով, ասեն-խոսեն, իրենց շեֆին «հարցեր» տան:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական մի ահռելի «բլոկ», Նիկոլ Փաշինյանի ուղղակի ղեկավարմամբ, այս օրերին ինտենսիվ զբաղված է հարցեր կազմելով, դրանց դերաբաշխմամբ և «ժողվարչապետի» պատասխանների վրա աշխատանքով, որ «սերիալային» ընթացքը խափանումներ չունենա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում