|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Հենց հիմա Նիկոլը ուղիղ եթերում խաբում է։
Նա չի ասում ամենակարեւորը.
հոկտեմբերի 19-ին նա մեզ ասել է,որ պատերազմն արդեն տանուլ է տրված ու սա պարտություն է։
Ու իմանալով, որ արդեն պարտվել է հազարավոր նոր զոհեր է տվել ու ավելի վատ պայմաններով նոյեմբերի 9-ի փաստաթուղթ է ստորագրել։
Հոկտեմբերի 19-ին Նիկոլը նաեւ ասեց,որ խնդրել է Պուտինին ՀՀ սահմանին ռուսական դրոշներ տեղադրեն,որ Ադրբեջանը չներխուժի Սյունիք,իսկ հիմա եկել ազնիվ տղա է խաղում,թե թույլ չեմ տվել Մեղրիում խաղաղապահներ ու միջանցք։
Հիմա համեմատեք հոկտեմբերի 19-ի առաջարկն ու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։
Եթե հոկտեմբերի 19-ին Շուշին մնում էր հայկական վերահսկողության տակ թեկուզ ադդբեջանցիների վերաբնակեցման հեռանկարով,ապա նոյեմբերի 9-ին Շուշին անցավ Ադրբեջանի վերահսկողության։
Հոկտեմբերի 19-ին Շուշիում ծածանվելու էր Արցախի դրոշը,իսկ Ամենափրկիչ եկեղեցու վրա՝ խաչը։
Իսկ այսօր այնտեղ ադրբեջանական դրոշ է,խաչն էլ հանված է։
Հոկտեմբերի 19-ից հետո հազարավոր տղաներ զոհվեցին։
Հոկտեմբերի 19-ից հետո ինչքան զոհ տվել ենք՝ Նիկոլի խղճին է։
Ու դրա համար նա դատվելու է»։