|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանի քաղաքապետարանը հայտնել է Գայի պողոստայում երթևեկության փոփոխության մասին։
«Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում, մասնավորապես, կից ներկայացվող ճանապարհային երթևեկության սխեմայի համաձայն՝ առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ»,- ասված է հայտարարության մեջ: