|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Միասնական քննությունների առաջին օրը դիմորդները քննություն են հանձնելու «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։ ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնում է, որ քննություն հանձնողների նախնական թիվը 1446 է, որից «Քիմիա»՝ 1154, «Ռուսաց լեզու»՝ 292: Մարզերում քննության է մասնակցելու 928 դիմորդ, 695-ը՝ «Քիմիա», 233-ը՝ «Ռուսաց լեզու»: Մայրաքաղաքում 459 դիմորդ «Քիմիա» է հայտագրել, 59-ը՝ «Ռուսաց լեզու», ընդհանուր թիվը 518 է: Քննական կենտրոնները 15-ն են՝ 11-ը մարզերում, 4-ը՝ Երևանում: Մարզերում մեկական քննական կենտրոն է գործելու, բացառություն է Սյունիքը, որտեղ քննական կենտրոնները 2-ն են՝ Գորիսում ու Կապանում։