|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արծրուն Պեպանյանւ գրում է․
Ընդդիմությանը պախարակողները չեն գիտակցում, որ ակամա դառնում են գործիք այս քաոսը ստեղծած դրսի գերհզոր ուժերի ձեռքին և որ անգիտորեն գործում են այդ ուժերի ծրագրին համապատասխան: Ինչպես որ 2018-ի ապրիլին հրապարակները հեղեղած խանդավառ բազմությունը չէր գիտակցում նույնը:
Միթե իսկապես կարծում եք, թե այս քաոսը ստեղծելու վրա տասնամյակներով տքնած գերհզոր այդ ուժերը այնքան խելք չէին ունենա, որ այնպես կազմակերպեին գործը և այնպես մշակեին քաղաքականապես անհաս մեր ժողովրդին, որ 0-ի հասցվեր իրենց պլաններին լուրջ դիմակայության հավանականությունը: Ընդդիմության ներկա պասիվությունը կարծում եմ հիմնականում պայմանավորված է ուշացած այս իմաստնացմամբ: