|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի՝ տարածաշրջանային հաղորդակցությունների հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը, գրում է ria.ru-ն։
«Մոսկվայում, պետությունների ղեկավարների հանձնարարականի համաձայն, եռակողմ աշխատանքային խումբը սկսել է աշխատանքը՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ»,- ասել է նա։
Ավելի վաղ փոխվարչապետերի հանդիպման մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում երկու հանրապետությունների ղեկավարների հետ եռակողմ բանակցությունների ժամանակ։