|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պիտի խոստովանեմ, որ շատ-շատերս ու այդ թվում ես ինքս, անփորձ դեռահասի պես կերանք նիկոլականների պատրաստած «տեղեկատվական խայծը»՝ ի դեմս Դիլիջանի քրեականի պետի ու 16-ամյա անչափահասի պատմության։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Պատմությունն իհարկե իրական է, ոստիկանի արարքն էլ իհարկե շանտղություն է, բայց հարց է առաջանում՝ ինչու՞ հենց էսօր։ Ինչու՞ հենց հիմա, եթե դեպքը տեղի է ունեցել ապրիլի սկզբներին։ Ինչու՞ հենց հիմա, երբ գերագույն շանտղան Քիշնևում վարում է դավաճանական բանակցություններ ու նախապատրաստում է Հայաստանի երկրորդ ու վերջնական կապիտուլյացիան։
Չգիտեմ՝ մեր սև թուղթը այսօ՞ր են ստորագրելու, թե՝ ոչ, բայց որ նիկոլականները «տեղեկատվական աղմուկի» միջոցով վարպետորեն շեղեցին ցանցերի ուշադրությունը համեմատաբար երկրորդական-երրորդական հարցի վրա՝ դա փաստ է։ Ինչ էլ ստորագրի՝ արդեն էական չէ - բոլորս մեզ զբաղեցրեցինք Դիլիջանի քրեականի պետով, իսկ պրոիշխանական գործիչներն էլ մեծ աղմուկով «մտան թեմայի մեջ» ու սկսեցին այն ծավալել ու խորացնել…
Mea Culpa»,- գրել է Մելիքյանը։