|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ճապոնիայի Տիբա պրեֆեկտուրայում, որը գտնվում է Տոկիոյից արևելք, 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնել է այդ երկրի գլխավոր օդերևութաբանական գործակալությունը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 19:03-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:03-ին):
Երկրաշարժի օջախը գտնվել է ջրի տակ՝ 50 կմ խորության վրա:
Մինչև 5 բալ ուժգնությամբ ցնցումները զգացվել են Չիբա և Իբարակի պրեֆեկտուրաներում: Իրենց հերթին Տոկիոյի բնակիչները կարող էին մինչեւ երեք բալ ուժգնությամբ ցնցումներ զգալ։