|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Վերջին օրերի ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել։
Ռուս խաղաղապահները ավտոճանապարհով ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ են հասցրել 232,3 տոննա մարդասիրական օգնություն։
«Մենք միացյալ ենք» հիմնադրամի հետ համատեղ մարդասիրական գործողություններ են իրականացվել՝ սննդի փաթեթներ բաժանելու ԱՍԿԵՐԱՆԻ, ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ և ՄԱՐՏՈՒՆԻԻ դպրոցականներին։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։