|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ Սոթքում վիրավորում ստացած զինծառայողին բուժգնություն տրամադրելու ընթացքում վիրավորում ստացած բուժակը դուրս է գրվել հոսպիտալից, ստանում է ամբուլատոր բուժում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող: Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը: Հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վիրավորում ստացած զինծառայողը զոհվել է։