|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
58 175 280 դրամ. ահա այսքան է կազմել 2023 թ.ի հունվարից մարտի վերջ ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից որպես պարգևավճար տրված գումարը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը:
«Այս տվյալներն օրերս պաշտոնապես ինձ տրամադրվել են ի պատասխան մարտի 20֊ի հարցմանս։
Ստորև ձեզ եմ ներկայացնում նաև 2022֊ին տրված պարգևավճարների գումարը և հասցեատերերին։
2023֊ի մարտը ռեյորդային է եղել գումարի մեծությամբ։
Հիշեցնեմ, որ երբ Երևանի ավագանին զգալիորեն բարձրացրեց աշխատավարձերը, դա արվեց հիմնավորմամբ, որ այլևս պարգևավճարներ տրվեն միայց բացառիկ դեպքորում` աշխատանքային հաջողություններ արձանագրելու դիմաց։
Ինչպես տեսնում եք, դա այդպես չէ, և համայնքային բյուջեն շարունակում է առանձին պաշտոնյաների պարգևավճարների աղբյուր հանդիսանալ»։