|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թեպետ վերջի տարիներին մեզ պատուհասած աղետները թողել են իրենց դառը հետևանքները, բայց մատաղ սերունդը դեռ հավատում է հաղթանակի գաղափարին։
Թեպետ հիմա մայիսի 9-ը հակասական զգացումներ է առաջացնում մեր մեջ, բայց հենց այսպիսի սերնդի առկայության պարագայում մենք նորովի կհառնենք մոխիրներից և փյունիկի պես վեր կհառնենք։
Վարդենիս գյուղը հերթական անգամ նշում է Մեծ հաղթանակի տարեդարձը։ Երեխաները դեռ շաբաթներ առաջ ջանք ու եռանդ չեն խնայել, հավաքել են անվադողեր, բարձրացրել մոտակա բարձունք հաղթանակի կրակը վառել, և ՀԱՂԹԱՆԱԿ բացականչություններով նշում են մեր փառապանծ հաղթանակի օրը։ Քանզի նրանք վճռական են ապագայում ավելի մեծ հաղթանակներ կերտելու։