|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արգենտինայի պաշտպանության նախարար Խորխե Տայանան նշում է՝ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց շարունակում են հուսալ, որ կլինի ճանաչում, հիշողություն և հանդուրժողականություն ժողովուրդների միջև։ Արգենտինայի պաշտպանության նախարարն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։
«Մեր երկիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2006 թվականին՝ դառնալով առաջին երկրներից մեկը, որը գնացել է այդ քայլին։ Ցեղասպանությունից 100 տարի անց մենք շարունակում ենք հուսալ, որ կլինի ճանաչում, հիշողություն և հանդուրժողականություն ժողովուրդների միջև»,- գրել է Տայանան։