|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղազախստանն այս տարի չի նախատեսում զորահանդես անցկացնել, կառավարությունը առաջնահերթություն է տվել այլ խնդիրների լուծմանը: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում։
«2023 թվականին Ղազախստանում զորահանդեսի անցկացումը չի նախատեսվում բյուջեի խնայողության, ինչպես նաև այլ խնդիրների լուծման անհրաժեշտության պատճառով, մասնավորապես՝ Ղազախստանի զինված ուժերի ստորաբաժանումների մարտունակության և շարժունակության անհրաժեշտ մակարդակի պահպանմամբ»,-նշել են նախարարությունից։
Մամուլի ծառայությունն ընդգծել է, որ ՊՆ-ն «աշխատում է Հայրենական մեծ պատերազմում զոհված ղազախ զինվորների հիշատակը հավերժացնելու ուղղությամբ» և ռազմահայրենասիրական այլ միջոցառումներ է անցկացնում։
Վերջին անգամ հանրապետությունում շքերթն անցկացվել է 2019թ. 2020-2021 թվականներին այն չեղարկվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով՝ բյուջետային միջոցները խնայելու նպատակով։