|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ալբանիան չեղյալ է հայտարարել ռուսաստանցիների համար առանց վիզայի այցերը, հայտնում է Մոսկվայում երկրի դեսպանատունը:
«Ռուսաստանի Դաշնությունում Ալբանիայի Հանրապետության դեսպանատունը տեղեկացնում է, որ թիվ 858 որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն՝ չեղյալ է հայտարարվում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը (ամեն տարի մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ը)»,-ասվում է դեսպանատան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Այսպիսով, Ալբանիա այցելելու համար Ռուսաստանի քաղաքացիները պետք է վիզա ձեւակերպեն՝ ուղեւորության նպատակին համապատասխան, նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։