|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ դեսպանության հյուպատոսական գրասենյակն ամեն օր եռանդուն աշխատում է բազմազանության խաղարկային վիզաների (գրին քարտ) տրամադրման ուղղությամբ, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
«ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով առաջացած ձգձգումները կանխելու համար Հյուպատոսական գրասենյակը ներկայումս առաջնահերթության կարգով ընթացք է տալիս խաղարկային վիզաների ծրագրով տրամադրվող ներգաղթային վիզաների գործերին՝ եռակի ավելացնելով օրական դիտարկվող գործերի քանակը։ Առավելագույն թվով գործերի ընթացք տալու նպատակով աշխատանքն այս ծավալով կշարունակվի»,- նշված է հաղորդագրությունում։