|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 18-ին Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Նորա Արիսյանն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության պատվիրակությանը, որի կազմում էին Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը, Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը, Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը։
Հանդիպման ընթացքում ներկաները շնորհավորել են դեսպանին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ և զրույց են ունեցել մշակութային դաշտում շահավետ համագործակցության շուրջ։
Դեսպանն իր հերթին շնորհավորել է Համազգային հայ կրթական և մշակութային միության 95-ամյակը և պատրաստակամություն հայտնել համատեղ մշակութային ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ։
Պատվիրակության անդամները դեսպանին են նվիրել Համազգայինի կողմից լույս ընծայված գրքերից։