|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր գործընկերոջս՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ, Հրազդան քաղաքում էինք։
Քաղաքացիների հետ քննարկեցինք ներքաղաքական իրավիճակը, Հայաստանի և Արցախի առաջ ծառացած մարտահրավերները, դրանք հաղթահարելու ուղիները։
Լսելով առաջարկները՝ համոզվեցի, որ այսպիսի հանդիպումները անհրաժեշտություն են և պետք է պարբերական բնույթ կրեն։
Ինչպես՝ ես, այնպես էլ մեր խմբակցության պատգամավորները, անչափ կարևորում ենք քաղաքացիների հետ հանդիպումները, անմիջական, անկեղծ զրույցները։
Միասին պետք է գտնենք այս իրավիճակից դուրս գալու լուծումները։ Կարևոր է յուրաքանչյուրիդ կարծիքն ու ներդրումը, սիրելի հայրենակիցներ։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ