|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իրականում Արցախի կարգավիճակի առնչությամբ որևէ նախագծով Արցախը երբևէ չի ճանաչվել Ադրբեջանի կազմում: Այս համատեքստում բարդ կամ մեկնաբանության կարոտ խնդիր չկա: Խոսքը բացառապես վերաբերել է ստատուս քվոյին, որի պարագայում Արցախի կարգավիճակն առկախվել է մինչև փոխհամաձայնեցված ընթացակարգով ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ՆԱԽԱՁԵՌՆԵԼԸ, իսկ ստատուս քվոն պահպանելը, առանց որևէ պետության կազմում Արցախը ներառելով, թելադրված է եղել հենց 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի ուժով: Սա շատ լավ հասկացել են ադրբեջանցիները, ուստի մշտապես փորձել են մերժել այդ փաստաթղթերը: Արդեն քանիցս կրկնում եմ, որ տարածքային ամբողջականությունը ճանաչվել է բացառապես այս առանցքային վերապահումով:
Հ.Գ. Մադրիդյան սկզբունքների իրական հեղինակը Վարդան Օսկանյանն է, ով բազմիցս, դեռևս 2019 թվականից, պատրաստակամություն է հայտնել քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելով, հանուն համազգային շահերի և անվտանգության, բարեխղճորեն բացատրել պատկան մարմիններին այս պարզագույն հիմնադրույթը...»։