|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է.
«Երբ իշխանությունն անպատիժ թքում է, քաղաքացին ստիպված է անձրևանոցով պաշտպանվել
Եթե Ալեն Սիմոնյանին կարելի է թքել քաղաքացու վրա ու մի «ներողությունով» պրծնել, ապա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում անտուն մնացած կինը կարող է անձրևանոց նետել նույն Փաշինյանի ուղղությամբ։
Ինչո՞ւ իրավապահ կոչվածները բերման չենթարկեցին Ալեն Սիմոնյանին, բայց քննչական տարան անձրևանոց նետած քաղաքացուն։
Այս երկակի ստանդարտներն ու մերոնց-ձերոնց խաղն ի վերջո ջարդվելու է «թավշյա» տղաների ու աղջիկների գլխին։ Այդ ժամանակ նրանք անձրևանոցին փառք կարող է տան»։