|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի ավագանին քաղաքապետի արտահերթ ընտրության օր է սահմանել ապրիլի11-ը: Սակայն ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել` հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել:
Բայց, արի ու տես, որ քաղաքապետի ընտրության ինտրիգը սրանով չի ավարտվում, քաղաքական կուլիսներում շրջանառվում են խոսակցություններ, որ ՔՊ-ականները էլի իրենց օրենքից վեր են դասել, բայց մինչեւ սեպտեմբեր ընտրությունները ձգել չեն կարող: Հետեւապես, եթե ոչ հիմա, ապա ամռան ամիսներին ստիպված են լինելու արձակել ավագանին ու գնալ ընտրության»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։