|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում իրավիճակ է փոխվել՝ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի հարցով։ Եթե դեպքի օրը բոլորը վճռական էին, որ դատախազը պետք է մտնի ԱԺ՝ քրգործ հարուցելու միջնորդություն ներկայացնի ԱԺ-ին, ապա հիմա երկմտում են՝ գնա՞լ, թե՞ չգնալ այդ քայլին։ Այդ դեպքում, պետք է վերաբերմունք դրսեւորեն նաեւ իրենց թիմակցի՝ ԱԺ նախագահի նկատմամբ, ով մարմնական վնասվածք չի հասցրել, բայց անթույլատրելի արարք է կատարել։
Իշխանության ներկայացուցիչները, մի կողմից, ընդդիմադիր պատգամավորին պատժելու, անգամ կալանավորելու մեծ ցանկություն ունեն, մյուս կողմից՝ մտավախություն, որ դա կարող է կայծի դեր խաղալ, քանի որ Մհեր Սահակյանի արարքը հասարակական լայն շրջանակների կողմից անգամ դրվատանքի է արժանացել։ ՔՊ-ում կարծում են, որ Ալեն Սիմոնյանի արարքը «կտրեց» Մհեր Սահակյանի արածը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում