|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանում միգրացիան նվազեցնելու համար անհրաժեշտ է տնտեսական առաջընթաց. ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Դեռ ավելի շատ մարդիկ են լքում երկիրը, քան վերադառնում: Միգրացիան նվազեցնելու համար անհրաժեշտ է երկրի տնտեսական առաջընթացը: Տնտեսական առաջընթացին անհրաժեշտ է խաղաղություն, իսկ խաղաղության համար պետք է, որ արմատական ընդդիմությունը թուլանա», - ասել է Կոբախիձեն:
ԵՄ ապաստանի գործակալության տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանի քաղաքացիները ներկայացրել են 28,8 հազար դիմում՝ հայտնվելով ապաստան հայցողների առաջին տասնյակում և զբաղեցրել ութերորդ տեղը՝ առաջ անցնելով Ուկրաինայի և Իրաքի քաղաքացիներից։