|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
103 տարի առաջ այս օրը` մարտի 27-ին ՀՅԴ անդամ, վրիժառու Արշավիր Շիրակյանն իրագործեց հայ դավաճան Վահե Իհսանի մահապատիժը:
Վահե Իհսան (Եսայեան) թուրքական կառավարության գործակալ էր։ Նա է կազմել եւ թուրք կառավարությանը հանձնել Պոլսո հայ մտավորականների անվանացանկը, որոնք առաջին զոհերը դարձան Հայոց Ցեղասպանության։
Նեմեսիս Գործողության պատասխանատու մարմինը մահապատիժ որոշեց այս դավաճանի դեմ։ Մահապատիժի ի կատար ածումը հանձնարարվեց Արշավիր Շիրակյանին, ով Կ.Պոլսո Թալաբաշ փողոցում իրագործեց մահապատիժը: Շիրակյանի ատրճանակից արձակված առաջին գնդակը վիրավորեց Իհսանին։
Երբ նա փորձեց փախչել, Շիրակյանը հասավ հետեւից, գետին տապալեց եւ ատրճանակի մնացած փամփուշտները դատարկեց Իհսանի գանգին։