|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այս ամբողջ շաբաթ աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել Երևանի վարչական շրջաններում, երեկ այցելել ենք Կապան, այսօր Արարտի մարզի գյուղերում, ապա Արտաշատ քաղաքում էինք:
Հայաստանը լիքն է սեփական ապագայի, երկրի և ժողովրդի անվտանգությամբ մտահոգ մարդկանցով:
Կապանցի մի հայրենակից ասում է «Առաջ ուզում էինք լավ ապրել, հիմա ուղղակի ուզում ենք ապրել» ու այս ձևակերպման մեջ խտացված է մեր հասարակության ստվար հատվածի մտածումները:
Մենք չենք կարող սեփական հասարակության մասին պատկերացում կազմել ու դատավճիռ հնչեցնել սեփական վարչության ընտրությունները կեղծող քաղաքական ուժի կազմակերպած ընտրության արդյունքներով:
Հատկապես երբ այս ամենին գումարում ենք տեղեկատվական դաշտի ահաբեկչական արշավը, որի համար որևէ միջոց չի խնայվում:
Անհատական շփումների մակերեսի հնարավորինս մեծացումը, սեփական գաղափարների հնարավորինս տարածումը, մոբիլիզացիայի կետերի, ոչ թե բաժանարար գծերի որոնումը կարևորագույն գործոններ են, որոնք շատ կարևոր պահի խաղալու են շատ կարևոր դեր:
Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր