|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակը» գրում է․ «Մեր տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ է վերադարձել Մոսկվայից, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել: Նա արդեն Ստեփանակերտում է:
Արցախից տեղեկացանք, որ նախագահը հավաքել է իր մերձավոր շրջապատին եւ ասել, որ իր հրաժարականի թեման առայժմ փակված է` առաջիկայում ընտրություններ չեն լինելու: Նաեւ ասել է, որ պետք է պատրաստվել երկարաժամկետ եւ կոշտ դիմադրության` կրակոցին կրակոցով պատասխանել, դիվերսիայի փորձերը կանխել եւ դիվերսանտներին ոչնչացնել, վերականգնել Արցախի բնականոն կյանքը, գործարկել այլընտրանքային ճանապարհը եւ մեծով-փոքրով զինվել` պատրաստվելով առաջիկա պատերազմին:
Ասել է, որ մեր առջեւ երկու ճանապարհ կա` կա՛մ հեռանալ Արցախից, կա՛մ կռվել, եւ եթե պետք է, զոհվել` պահպանելով մեր անկախությունը: Իսկ Ադրբեջանին ինտեգրվելու տարբերակը բացառված է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։