|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այն որ Ադրբեջանը շատ ակտիվ իր հանրությանը նախապատրաստում է պատրազմի շատ եմ խոսել ու գրել: Բայց այն, որ ադրբեջանցի ակտիվիստ, ընդդիմադիր Էհմեդ Մեմեդլին է ասում արդեն դրա վառ վկայությունն է.
«Երկրում ռազմական բախումների նախապատրաստման մթնոլորտ է ստեղծվում։ Մենք չենք կարող լռել այն պատերազմի մասին, որը սկսելու է Ալիևի բռնապետությունը. Յուրաքանչյուր ոք, ով չի ցանկանում տեսնել իր հարազատներին ու սիրելիներին դագաղում, թող ընդդիմանա»:
Հ.Գ. Իսկ #նիկոլը դեռ «խաղաղություն» է երազում տեսնում…»։